Բաժիններ՝

Մարգարիտա Տերեխովայի ընտանիքը ֆինանսական օգնություն է խնդրում դերասանուհու բուժման համար

Դերասանուհի Մարգարիտա Տերեխովայի համար շուրջօրյա խնամք եւ թանկարժեք դեղորայք են պահանջվում, ընտանիքը ֆինանսական օժանդակություն է խնդրում նրա բուժման համար:

Այդ մասին հաղորդվում է Կինեմատոգրաֆիստների միության կայքում: Ժողովրդական դերասանուհի Մարգարիտա Տերեխովան հայտնի է Պավել Լյուբիմովի «Ալիքների վրայով վազողը», Անդրեյ Սմիռնովի «Բելառուսական կայարան», Անդրեյ Տարկովսկու «Հայելի» եւ այլ կինոնկարներում խաղացած դերերով: Դերասանուհին երկար ժամանակ տառապում է Ալցհայմերի հիվանդությունից:

«Նա գամված է անկողնուն, եւ նրա համար թանկարժեք դեղորայք, շուրջօրյա խնամք են պահանջվում, որոնք պահպանում են նրա հարմարավետ վիճակը: Ընտանիքն ուժերի եւ հնարավորությունների համեմատ արժանի խնամք է ապահովում, բայց դրա համար փողն աղետալիորեն չի բավականացնում: Եթե դուք հնարավորություն ունեք, շնորհակալ կլինենք ցանկացած գումարի փոխանցման համար»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս