Սովորական հավկիթի լուսանկարը առավել տարածված հրապարակումն է դարձել Instagram-ում
Հունվարի սկզբին սովորական հավկիթի լուսանկարն առավել տարածված հրապարակումն է դարձել Instagram-ում, ներկա պահին հունվարի 4-ին հրապարակված լուսանկարը ավելի քան 25,5 մլն լայք է հավաքել: Այդ մասին գրել է New York Times-ը:
Հրապարակման հեղինակի մասին ոչինչ հայտնի չէ, ձվի լուսանկարը միակ հրապարակումն է նրա օգտահաշվում: Ինչպես ասված է լուսանկարի մակագրության մեջ, դրա նպատակը նախորդ ռեկորդը գերազանցելն էր, որը սահմանվել է ամերիկացի մոդել Քայլի Ջենների կողմից. գրեթե մեկ տարի առաջ նա հրապարակել էր իր նորածին դստեր լուսանկարը, որը մինչ այժմ 18 մլն հավանում է հավաքել: Ընդ որում Ջեններն ունի 123 մլն բաժանորդ, իսկ ռեկորդակիր հավկիթի օգտահաշիվը՝ 2,6 մլն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: