 
                        131 կողմ ձայնով ԱԺ նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը
 
                                    ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Այս մասին հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը:
«Փակ և գաղտնի քվեարկությամբ ԱԺ 132 պատգամավորների 131 կողմ ձայնով ՀՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արարատ Միրզոյանը»,- ասաց Հովակիմյանը:
1 քվեաթերթիկ եղել է անվավեր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        