Բաժիններ՝

«Դեմ ենք մարդասպան Մհեր Ենոքյանին ներում շնորհելուն». Բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի դիմաց

23 տարի առաջ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամները,  նրանց հարազատները, գործընկեր բժիշկներն այսօր հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ներում չշնորհել Մհեր Ենոքյանին, ինչի դեմ ուղղված նրանք մոտավորապես 1300 ստորագրություն հանձնեցին ՀՀ կառավարության նամակների բաժնի ղեկավարությանը և պահանջեցին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ստորագրահավաք անցկացնելու գաղափարը եղել է իր բժիշկ գործընկերների միտքը, որին միացել են տարբեր հիվանդանոցների բժիշկներ։

«Ակնկալում և պահանջում ենք, որպեսզի ՀՀ վարչապետը մեզ ընդունի և լսի, որ պետք չէ մարդասպանին ներում շնորհեն, որը դեռևս չի զղջացել իր արարքի համար։ Իզուր չէ, որ այստեղ այսքան մարդ է հավաքվել։ Այս հարցում երկրի ղեկավարությունից մենք պահանջելու են ստույգ դիրքորոշում»,-ասաց Ե. Աղաջանովան։

Ինչ վերաբերում է Մհեր Ենոքյանի քրեական գործի վերանայմանը, ապա նա նշեց, որ դա իրենց գործը չէ։

Ինչ վերաբերում է գործի վերաբացմանը, ապա Ի. Աղաջանովի հոր՝ Միքայել Աղաջանովի խոսքով՝ Քրեական գործում որևէ խնդրահարույց կետ չկա։

«Հանցագործության գործիքը դանակն է եղել և «ռազվադնոյ կլյուչ», ի՞նչ փորձաքննություն պետք է լինի այնտեղ։ Ոստիկանությունը տեղում պարզել է, թե ով ինչ է արել, այժմ նորից՝ 23 տարի անց, ի՞նչ պետք է անեն, մատնահետքեր հետազոտե՞ն»,- շեշտեց Մ. Աղաջանովը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային՝ նշելով, որ կառավարության մոտ եկել է, որպեսզի կանգնի իր վաղեմի բարեկամների՝ Աղաջանովների ընտանիքի կողքին։

«Այստեղ եմ, որպեսզի հարգեմ իմ մանկության ընկերոջ՝ Իոսիֆ Աղաջանովի հիշատակը, եկել եմ իմ ընտանիքով, որպեսզի ընդգծեմ, որ նման չարագործությունն աններելի է»,- ընդգծեց Ա. Մուրադյանը։

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ բողոքի ակցիային եկել էր նախ՝ ծանոթանալու Աղաջանովների ընտանիքի հետ, այնուհետև՝ իր մասնագիտական աջակցությունը ցուցաբերելու։

Ըստ նրա, այս գործում կա օրենսդրական խնդիր՝ կապված օրենսդրության և դրա ընկալման հետ, քանի որ ներում շնորհելու դեպքում պաշտպանված չեն տուժող կողմի իրավունքները, նրանց դիրքորոշումը որևէ մեկը հաշվի չի առնում։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս