ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը կհետաձգվի. այս տարի այն իրատեսական չէ. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փորձել է հաշվարկել, թե երբ ԵՄ անդամ երկրների կողմից կվավերացվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Այսօր ԱԺ-ում 168.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այս տարի կավարտվի՞ համաձայնագրի վավերացումը, կամ ե՞րբ է դա հնարավոր, Ա.Միրզոյանը պատասխանեց, որ գուցե շատ իրատեսական չէ այս տարի ԵՄ բոլոր երկրների կողմից վավերացվի, բայց նաև պատուհան կա և, այսպես ասած, շատ լավ աշխատելու և ջանքեր գործադրելու դեպքում հնարավոր է այս տարի լինի:

«Պայմանավորված է երկրների քանակով, որ խորհրդարանը նոր է մտնում լիազորությունների մեջ և իսկապես մարդիկ նոր են»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, իշխանափոխությունն ազդե՞լ է գործընթացի վրա, Ա.Միրզոյանը պատասխանեց. «Եթե 6-րդ գումարման խորհրդարանը շարունակեր աշխատանքը, ապա մի քիչ ավելի սահուն կընթանար այդ աշխատանքը»:

Մեր հարցին՝ ի՞նչ կարող է անել խորհրդարանը ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի կնքմանը խոչընդոտելու համար, ԱԺ նախագահը պատասխանեց, որ ԱԺ-ն ձեռքի տակ ունի այն գործիքները, որոնք ուներ նախորդ խորհրդարանը.

Կարդացեք նաև

«Պիտի ջանքեր գործադրի, բայց պետք է հաշվի առնենք, որ օրինակ, սա առաջին օրն է և պատվիրակություններ դեռ ձևավորված չեն, որոշ ձևաչափերի դեպքում այցեր և հանդիպումներ միջազգային գործընկերների հետ սպասվում են, ենթադրենք, 2 ամսից, և մարդկանց ժամանակ է պետք այդ կապերը հաստատելու և աշխատանքը տանելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս