Ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ն առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ։ Հունվարի 17-ին սպասվում է ձյուն, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.00C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -27.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.90C