Բաժիններ՝

Տիգրան Հեքեքյանն Արամի 23 հասցեում  գտնվող հուշարձանի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը կվիճարկի դատարանում

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը դատի կտա ՀՀ կառավարությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։

Նրա խոսքով՝ գերակա շահ նշանակում է, որ պետությունը տվյալ տարածքը վերցնում է, քանդում և տեղում կառուցում ինչ-որ շինություն։ Սակայն, եթե տարածքը վերցնում և քանդում է, նշանակում է՝ Արամի 23 հասցեի վերաբերյալ Երևանի  գլխավոր ճարտարապետի և վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունները սխալ են։

«Եթե այդ տարածքը վերցնելու են, չեն քանդելու, բայց տալու են շինարարություն իրականացնող Վարդան Սերմաքեշին, նշանակում է՝ խլում են ինչ-որ մեկի սեփականությունը։ Այսինքն՝ սա ոտնձգություն է երկու կարևոր հիմնարար արժեքների՝ մարդու իրավունքների և սեփականություն ունենալու իրավունքների հանդեպ։ Կառավարության այս որոշումը մենք վիճարկելու ենք դատարանում»,- ասաց Տիգրան

Հեքեքյանը և տեղեկացրեց, որ այսօր լինելու է կառավարությունում, հասկանալու համար, թե ով է իր հետ հանդիպելու, և ինչ են անելու։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանի պատը փլուզվել էր, այն պատկանում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս