
«Մանչեսթեր Յունայթեդը» զգուշանում է Պոչետինոյի մերժումից և շորթ-լիստում ներգրավել է Սաութգեյթին

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները, զգուշանալով այն բանից, որ Մաուրիսիո Պոչետինոն կցանկանա մնալ «Տոտենհեմում» առնվազն մինչև 2019թ. ամառ, շորթ-լիստի մեջ են ներգրավել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին:
The Telegraph-ը գրում է, որ մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչները դեռ չեն կապվել ո՛չ Գարեթի, ո՛չ էլ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Սակայն նրանց գրավում է այն խաղի ոճը, որը նախընտրում է Սաութգեյթը, ինչպես նաև նրա՝ երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատելու ձգտումը:
Հոկտեմբերին Սաութգեյթը երկարաձգեց պայմանագիրն Անգլիայի հավաքականի հետ մինչև 2022 թվականը:
Եթե «Մանչեսթեր Յունայթեդը», այնուամենայնիվ, որոշի գնել Պոչետինոյին, ապա ստիպված կլինի վճարել «Տոտենհեմին» 37 մլն եվրո:
«Կարմիր սատանաների» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հեռացվեց ակումբից հոկետմբերին: Մինչև ընթացիկ մրցաշրջանի վերջը մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի Ուլե-Գունար Սուլշերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը