Բաժիններ՝

Ինչպես է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը իրավաբանի կրթություն ստացել. Հայ-Ռուսական համալսարանի հայտարարությունը

Հայ-Ռուսական համալսարանի մամուլի ծառայության հայտարարություն է տարածել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, որում ասված է.

«Վերջին օրերին ԶԼՄ-երում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվում ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման մասին։

Գրեթե յուրաքանչյուր նյութում շեշտվում է նրա՝ Հայ-Ռուսական համալսարանը ավարտելու հանգամանքը, և դա ներկայացվում է ներում շնորհելու հնարավոր հիմնավորումների շարքում:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ համալսարանի կողմից Մհեր Ենոքյանին հեռակա կարգով սովորելու և իրավաբանի որակավորում տրամադրելու որոշումը ընդունվել է բացառապես ցմահ դատապարտյալի նկատմամբ մարդասիրական դրսևորում ցուցաբերելու հիմքով, նաև՝ հաշվի առնելով նրա՝ բարձրագույն կրթություն ստանալու անխոնջ ձգտումը:

Այդ որոշումը որևէ կերպ չի կարելի դիտարկել որպես դատապարտյալ Ենոքյանին ազատ արձակելու հիմք կամ հնարավոր արձակմանը նպաստող դրական գործոն:

Նման հիմքեր և/կամ գործոններ (եթե կան) պետք է փնտրել բացարձակ այլ տիրույթներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս