Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրես զրույցի են կանչելու Թրամփի թարգմանիչներին. ABC News

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի երկու կոմիտեների իրավաբաները կքննարկեն ցուցմունքներ տալու համար այն թարգմանիչներին կանչելու հնարավորությունը, որոնք ներկա են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումներին: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ինչպես նշվում է, իրավաբանների հանդիպումը, որոնք ներկայացնում են հետախուզության եւ արտաքին գործերի կոմիտները, տեղի կունենա հունվարի 14-ին:

Ավելի վաղ Washington Post թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնելէր, որ Թրամփը վարչակազմից թաքցրել է Պուտինի հետ իր զրույցների մանրամասնությունները, ինչի հետեւանքով ԱՄՆ-ում նույնիսկ գաղտնիացված ֆայլերում չի եղել վերջին երկու տարում հինգ վայրերում կայացած զրույցների ոչ մի մանրամասն գրառում:

Հրատարակության տվյալներով՝ մասնավորապես, խոսքը վերաբերում է 2017 թվականին Համբուրգում Պուտինի հետ Թրամփի հանդիպմանը, որից հետո ԱՄՆ-ի ղեկավարը վերցրել է իր թարգմանչի գրառումները եւ նրանից պահանջել վարչակազմի անդամների հետ չքննարկել այն, ինչ ասվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս