Գազի պայթյուն Ռոստովի մարզի բնակելի շենքում. փլատակների տակ մարդիկ են հայտնվել
Գազի պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքի բնակելի շենքում, ինչի հետեւանքով մի կին Է զոհվել, չորս մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Այդ մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Ավերված բնակարաններում 12 մարդ էր ապրում: Նրանցից յոթը փրկվել են, մեկը զոհվել է, եւս չորսի ճակատագիրը պարզվում է»,- ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում:
Նախարարության ներկայացուցիչը ճշտել է, որ թիվ 71 բնակարանում գտնվում էր երեք մարդ. մի կին զովել է, երեխան ու տղամարդը փրկված են: Թիվ 72 բնակարանում մի կին է եղել, նրա ճակատագիրը հայտնի չէ:
«68-րդ բնակարանում երեք մարդ էր ապրում, նրանց ճակատագիրը պարզվում է: Ութերորդ հարկի 67-րդ բնակարանում գտնվում էր հինգ մարդ, նրաք փրկված են»,- նշել են ԱԻՆ-ում: