Բաժիններ՝

«Մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն»

Սպանված Իոսիֆ Աղաջանովայի քույրը՝ Ելենա Աղաջանովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես պարզապես ապշած եմ բոլոր այն մեկնաբանություններից, որոնք այսօր կատարել է իր մամուլի ասուլիսի ժամանակ Պետական վերահսկողության ծառայության լրատվական ստորաբաժանման ղեկավար Զարուհի Մեջլումյանը։

Հաշվի առնելով վերոնշյալ անձի կողմից արված հայտարարությունները հայտնում եմ՝

1. մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն, քանի որ նախ՝ նա մեզ մեղադրում է ստոր մեթոդներով գործելու մեջ, ինչպես նաեւ չնայած օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությանը խոսում է մարդասպանի անմեղ լինելու մասին՝ վիրավորելով զոհի՝ եղբորս հիշատակը։

2. առնվազն զարմանք է առաջացնում Զարուհի Մեջլումյանի պնդումները Մհեր Ենոքյանի անմեղության մասին առանց որևէ հիմնավոր փաստ բերելու կամ ապացույց ներկայացնելու։

Եվ անհասկանալի է, եթե նա անմեղ է, այդ դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը և նախագահը ինչը պետք է ներեն՝ իր անմեղությո՞ւնը։ Միայն որովհետեւ իրենք ամուսիններով այդպես են կարծում»։

Հարգելի ընկերներ, հայրենակիցներ,Ես պարզապես ապշած եմ բոլոր այն մեկնաբանություններից, որոնք այսօր կատարել է իր մամուլի…

Gepostet von Elena Aghajanova am Samstag, 12. Januar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս