«Այո, մեր կողմից միանգամայն օրենքի սահմաններում լուծարվել է ինստիտուտում երեք տարի առաջ տեղադրված «սուրճի ապարատների» մասին պայմանագիրը». Լիլիթ Արզումանյան
«Որոշ լրատվամիջոցներ տեղադրել են նյութեր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասին․ այդ առիթով հարկ եմ համարում հայտարարել․
– Այո, մեր կողմից միանգամայն օրենքի սահմաններում լուծարվել է ինստիտուտում երեք տարի առաջ տեղադրված «սուրճի ապարատների» մասին պայմանագիրը։ Համոզված եմ՝ պարտավորված չեմ նպաստելու նախորդ իշխանական պաշտոնյաների հովանավորյալների բիզնեսին։ Նաև ասեմ, որ ներկայումս ինստիտուտի ներսում որևէ այլ «սուրճի ապարատ» չի աշխատում։
– Շնորհակալ եմ տեղադրված լուսանկարների համար, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որ բուհը կարիք ունի հրատապ վերանորոգման։ Ի դեպ, վերանորոգումը սկսվել է առայժմ նվիրատվություններով, որի համար մրցույթ չի հայտարարվում։
– Անչափ ցավում եմ, որ երիտասարդ լրագրողը նոր Հայաստանի մասին պատկերացումն ընկալում է որպես զրպարտություն գրելու և կենսագրություն ջնջելու հնարավորություն։ Ի դեպ՝ բնականաբար ոչ հանուն Հայաստանի, այլ հանուն ընկերոջ շահի»։
Լիլիթ Արզումանյան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժ/պ