Շախմատի Հայաստանի առաջնությունը հավասար պայքար է խոստանում. Աշոտ Վարդապետյան
![](https://168.am/wp-content/uploads/2019/01/960465.jpg)
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունն, ի տարբերություն նախորդ տարիների, խոստանում է ամենահավասար պայքարը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց մրցաշարի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը: «Մենք մեծ սպասելիքներ ունենք այս տարվա առաջնությունից: Մրցաշարի առանձնահատկությունն այն է, որ շատ հավասար կազմ է հավաքվել: Մասնակից 10 ներկայացուցիչներն էլ հավակնում են մրցանակային տեղեր զբաղեցնել»,-շեշտեց Վարդապետյանը:
Մրցաշարի գլխավոր մրցավարի կարծիքով` սպասելիքներն ամբողջությամբ կապված են ապագայի հետ, քանի որ սերունդը հեռանկարային է:
Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների վիճակահանությունն արդեն կայացել է, և անդրանիկ տուրը կկայանա հունվարի 12-ին: