Բաժիններ՝

«Հայաստանը պետք է վերանայի Հնդկաստանի հետ վիզային ռեժիմը, հակառակ դեպքում կարող է ձևավորվել արատավոր մոդել». փորձագետ

Փորձագետ Հայկ Բալանյանը խոսելով հնդիկների մեծ հոսքի և Հայաստանի աշխատաշուկայում նրանց զբաղվածության մասին, նկատեց՝ տարիներ շարունակ ներքին ներդրումների քանակը նվազում է, և չկա տնտեսական այնպիսի աճ, որը կարող է պահանջել հավելյալ աշխատուժ։

«Մեր տնտեսության մեջ կան խնդիրներ, որոնց լուծման տարբերակն ընտրվել է ավելի էժան աշխատուժ ներմուծել, որի պարագայում աշխատավարձի չափը նվազում է։ Կարծես թե դրանից հետո պետք է լինի արտադրողականության աճ, բայց սա չի լինում, քանի որ այդ գումարի զգալի մասը դուրս է գալիս Հայաստանից։ Հնդկաստանի կառավարությունը խրախուսում է արտագաղթը, որի համար գումար էլ է տրամադրում իր բնակիչներին»,- շեշտեց փորձագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանում էժան աշխատուժի մուտքը շուկա կհանգեցնի «տեխնիկական զարգացման խոչընդոտմանը», քանի որ Հայաստանի տնտեսություննը հասել է մի փուլի, որից հետո պետք է անցում կատարի բոլորովին այլ որակների, ահա այտեղ է, որ կարող է որակի անցումը որևէ կերպ չկարողանա իրականացնել։

«Էժան աշխատուժի ներմուծումը բերել է նրան, որ ընտրվել է էքստենսիվ զարգացման մոդելի արմատավորումը, որը կանգնեցնելու է ոչ միայն տեխնոլոգիական, այլև՝ ստրուկտուրալ զարգացումը»,- ասաց Հայկ Բալանյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը, ներմուծելով էժան աշխատուժ, արտահանում է իր բնակչությանը, որի արդյունքում կորցնում է կապիտալ և արժեք, այս խնդիրների մասին պետք է անպայման խոսել։

Նա առաջարկում է ՀՀ կառավարությանը վերանայել վիզաների տրամադրման գործընթացը, հակառակ դեպքում կարող է ձևավորվել արատավոր մոդել։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս