Բաժիններ՝

Շվեյցարական Ալպերում հինգ մետր բարձրությամբ ձնահյուս է իջել ձյան տեղումների պատճառով

Ձյան սաստիկ տեղումների հետեւանքով Սենտիսի լեռնագագաթից հինգ մետր բարձրությամբ ձնահյուս է իջել Շվեգալպի լեռանցքում, կատարվում են կորածների որոնումներ: Այդ մասին հայտնել է Tagblatt հրատարակությունը:

Հաղորդվում է, որ 300 մետր լայնությամբ ձնահյուսն իջել է հունվարի 10-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 16:30-ին (Երեւանի ժամանակով 19:30-ին), ինչի հետեւանքով երեք հոգի թեթեւ վնասվածքներ է ստացել: 75 մարդ է տարահանվել Saentis հյուրանոցից:

Հունվարի 11-ի առավոտյան հնարավոր կորածների՝ գիշերը դադարեցված որոնումները շարունակվել են, դրանց մասնակցում են 76 փրկարարներ եւ երկու որոնողական շներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս