«Գրիգոր Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել. դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/noracin.jpg)
Երևանի «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը հունվարի 10-ին նորածին է մահացել: «Նորածին երեխայի հայրը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ երեխան մահացել է բժիշկների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով` նորածնի մահվան փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: