Բաժիններ՝

«Սուլշերի մեկնարկը «Մանչեսթեր Յունայթեդում» շատ ավելի լավն էր, քան իմ մեկնարկը «Մանչեսթեր Սիթիում»». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, որ իրեն դուր է գալիս Ուլե-Գունար Սուլշերի աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Սուլշերի մեկնարկը «Մանչեսթեր Յունայթեդում» շատ ավելի լավն էր, քան իմ մեկնարկը «Մանչեսթեր Սիթիում»: Ես պարտվեցի իմ առաջին խաղում, իսկ երկրորդում ոչ-ոքի խաղացի:

Իսկ նա հաղթել է բոլոր խաղերում: Սուլշերը երիտասարդ մարզիչ է, ով հասնում է անհավանական արդյունքների: Ես տեսել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից մի քանի րոպե, նրանք շատ լավ են խաղում:

Բայց մրցակցիների մասին խոսելն իմ գործը չէ, քանի որ առջևում ծանր խաղ ունենք «Վուլվերհեմփթոնի» հետ»,- Պեպի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն:

Հիշեցնենք, որ Սուլշերը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին: Նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է անցկացրած 5 խաղերից 5-ում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս