Բաժիններ՝

«Դեռ ոչ մեկի հետ չեմ քննարկել վերադարձը Պրիմերա կամ Սերիա Ա». Մոուրինիո

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է տարատեսակ շշուկները հաջորդ աշխատանքի վայրի մասին և կիսվել է ապագայի պլաններով:

«Չեմ սիրում նորություն ստեղծել, բայց ես մտադրություն չունեմ աշխատելու Պորտուգալիայում: Լավագույն միջոցը՝ արտահայտելու հարգանքը այնպիսի մեծագույն ակումբի նկատմամբ, ինչպիսին է «Բենֆիկան», ասելն է, որ ինձ հետ ոչ ոք չի կապվել:

Վերադարձ Սերիա Ա կամ Պրիմե՞րա: Դա մեծ պատիվ է, երբ վերադառնում ես այն ակումբը, որտեղ աշխատել ես, բայց ես դեռ ոչ մեկի հետ դա չեմ քննարկել»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Ժոզեի վերջին թիմը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղից պորտուգալացուն հեռացրին 2018թ. դեկտեմբերին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս