Հենրիխ Մխիթարյանը կարող է «Արսենալից» տեղափոխվել «Զենիթ»
![](https://168.am/wp-content/uploads/2019/01/mxitaryan-1.jpg)
Դենիս Սուարեսի պոտենցիալ տրանսֆերը դուրս կհանի Հենրիխին Ունայի Էմերիի պլաններից:
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է համալրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմը: Այդ մասին հաղորդում է vivaronews.com-ի լրագրող Հրաչ Խաչատրյանը:
«Հետաքրքրություն կա նաև Ռուսաստանից: «Զենիթին» հետաքրքրում է Հենրիխ Մխիթարյանը»,- գրել է Խաչատրյանը Թվիթերում:
Մխիթարյանը հանդես է գալիս «Արսենալի» կազմում նախորդ տարվա հունվարից:
2018-19թթ. մրցաշրջանում Հենրիխն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 14 խաղ, դարձել է 4 գոլի և 1 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը