Բաժիններ՝

Մահացել է ամերիկացի դերասանուհի Վեռնա Բլումը. Variety

Կյանքի 81-րդ տարում Բար Հարբոր քաղաքում (Մենի նահանգ) մահացել է ամերիկացի դերասանուհի Վեռնա Բլումը, որը հանրաճանաչ է դարձել «Գազանանոց» (Animal house, 1978) ֆիլմի շնորհիվ: Հունվարի 10-ին այս մասին հայտնել է Variety հանդեսը՝ վկայակոչելով ընտանիքի անդամներին։

Հանդեսի տեղեկատվության համաձայն՝ դերասանուհին երկար ժամանակ տառապում էր դեմենցիայից: Մնացել են նրա ամուսինը, որի հետ նա ամուսնացած էր 49 տարի, եւ որդին:

Բլումը ծնվել է 1938 թվականին: Իր կարիերայի սկզբում նա խաղացել է տարբեր թատրոններում, իսկ 1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Սառը հայացքով» (Medium cool) ֆիլմում:

Դերասանուհին միշտ երազել է խաղալ Ֆրենկ Սինատրայի հետ, եւ նրա երազանքն իրականացել է «Պարտավորագիր Չերրի սթրիթում» (1977) կինոնկարում: Բլումին հաջողվել է աշխատել կինոյի այնպիսի գործիչների հետ, ինչպիսք են Մարտին Սկորսեզեն եւ Քլինթ Իսթվուդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս