Բաժիններ՝

Սմբուկից պատրաստված իտալական «Պարմիջանա»

Բաղադրիչներ

1. Սմբուկ – 3 հատ
2. Ռեհան – 1 փունջ
3. Ձիթայուղ – 5 ճ/գ
4. Պանիր Մոցարելա – 150 գ
5. Քերած Պարմեզան – 150 գ
6. Աղ՝ ըստ ճաշակի
7. Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
8. Լոլիկը՝ սեփական հյութում – 200 գ

Պատրաստման եղանակը

1. Սմբուկը լվանալ, օղակաձև կտրատել: Օղակները պետք է լինեն միջին հաստության: Երկու կողմից աղ ցանել և թողնել 15 րոպե: Հետո անձեռոցիկով հեռացնել ավելորդ աղը:

2. Սմբուկը տապակել ձիթայուղով: Ափսեի վրա մի քանի շարքով թղթե անձեռոցիկ շարել: Անձեռոցիկների վրա շարել տապակած սմբուկը:

3. Մոցարելան բարակ շերտատել: Ռեհանը մանրացնել:

4. Ջեռոցը տաքացնել 200 աստիճան: Տապակը պատել պերգամենտով, վրան շարել սմբուկները, հետո Մոցարելան, լոլիկները, ռեհանը, Պարմեզանը: Վերևից նորից՝ սմբուկ և Պարմեզան: Շարունակել շարել շերտերով՝ մինչև սմբուկի ավարտվելը:

5. Դնել ջեռոցը 5-10 րոպե: Մատուցել՝ վրան Պարմեզան և ռեհան շաղ տալով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս