Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը խիստ բացասաբար է արտահայտվել F-35-ի մասին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կայացած հանդիպումների ընթացքում բազմիցս անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչի վերաբերյալ:

Այդ մասին Politico-ին հայտնել է մի աղբյուր: Մասնավորապես, հրատարակության զրուցակցի խոսքով՝ պաշտոնյան հայտարարել է, որ F-35 Lightning II-ը «վրիպել Է»:

Շանահանը, որն ավելի վաղ տնօրինել է Boeing 767 եւ Boeing 757 ինքնաթիռների արտադրության ծրագրերը, հրատարակության տեղեկատվության համաձայն՝ հայտարարել է, թե Boeing կորպորացիան ավելի լավ գլուխ կբերեր հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման գործը, քան Lockheed Martin-ը:

F-35 Lightning II ընտանիքը մշակվել եւ 2001 թվականից թողարկվում է ԱՄՆ-ի Lockheed Martin ընկերության կողմից: JSF (Joint Strike Fighter) ծրագրի շրջանակներում, որը ենթադրում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների չորրորդ սերնդի կործանիչների փոխարինում F-35 Lightning II-ով, շուրջ չորս հազար ինքնաթիռների մշակման, արտադրության ու սպասարկման եւ այդ նպատակով պահանջվող ենթակառուցվածքի համար պլանավորվում է ծախսել մինչեւ 1,5 տրիլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս