Բաժիններ՝

Արարատ Միրզոյանը պնդում է, որ հոգևորականի հանդերձանք կրել է, բայց ոչ ճեմարանի ուսանողի կարգավիճակում

Արարատ Միրզոյանը հերքում է հոգևոր կրթություն ստացած լինելու մասին տեղեկությունները: «Ես հոգևոր կրթություն չեմ ստացել: Եթե ստացած լինեի, անպայմանորեն հպարտությամբ կնշեի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Միրզոյանի խոսքով` ինքը հոգևորականի հանդերձանք կրել է, բայց ոչ ճեմարանի ուսանողի կարգավիճակում:

«Ես առիթ ունեցել եմ աշխատելու Անթիլիասում մեկ ամիս։ Աթնիլիասի կաթողիկոսության աթոռի հրավերով գնացել եմ կանոնակարգելու իրենց արխիվը: Մի օր, եթե չեմ սխալվում Դպրեվանք այցելության ժամանակ առիթ է եղել այդ հանդերձանքը փորձել»,- նշեց Միրզոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս