«Սամվել Ֆարմանյանի ու Միհրան Հակոբյանի հետ կուսակցությունն այլ մարդիկ չեն լքել». Ռուբեն Թադևոսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի ու Միհրան Հակոբյանի հետ այլ կուսակցականներ չեն լքել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմումները գրել են հունվարի 8-ին: Սա վերջին շրջանում միակ դեպքն է, նրանց հետ կուսակցությունն այլ մարդիկ չեն լքել: Իրենց կողմից կուսակցությունը լքելու պատճառներ չեն նշել»,- ասաց Թադևոսյանը: