«Հիմա մենք քննարկում ենք այդ նախարարության անվան մեջ չներառել «ռազմարդյունաբերություն» բառը». Հակոբ Արշակյան

«Հիմա մենք քննարկում ենք այդ նախարարության անվան մեջ չներառել «ռազմարդյունաբերություն» բառը՝ հասկանալի պատճառներով, որպեսզի մենք խոչընդոտներ չունենանք մեր միջազգային գործընկերների հետ աշխատանքի և ընդհանրապես նախարարությունը միտված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելուն: Այսպիսով՝ մենք ունենալու ենք բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որը զբաղվելու է Հայաստանում մտքի արտադրնքը առևտրայնացնելով, դարձնելով դրանք համակարգեր դրանց վաճառքը դրսում ապահովելով»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանապորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Ըստ նրա՝ ռազմարդյունաբերությունն այդ նախարարության աշխատանքի մի ճյուղն է դառնում:

Արշակյանը նշեց, որ ոչ բավարար քանակի, բայց Հայաստանում կան ընկերություններ, որոնք զբաղվում են պաշտպանական տեխնոլոգիաներով:

Հարցին՝ տրանսպորտը և ճանապարհաշինությունը չեն տուժի՞ այլ նախարարության կազմում, Հ.Արշակյանը պատասխանեց, որ մարզպետարաններում կան տրանսպորտային վարչություններ, և տարածքային կառավարման նախարարության հետ տրանսպորտի միավորումը թույլ կտա ամբողջ տրանսպորտի և ճանապարհային համակարգը միավորվի ու միասնական ստանդարտներով իրականացվի:

Տեսանյութեր

Լրահոս