«Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ, պարո՛ն վարչապետ». Արարատ Միրզոյան
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ, պարո՛ն վարչապետ, և կառավարության անդամ մեր մյուս գործընկերներին՝ այս ընթացքում հրաշալի համագործակցության համար: Մեր բոլորի համար սա հսկայական փորձառութուն էր և շատ պատասխանանտու աշխատանք»,- այսօր կառավարության նիստում գործընկերներին այսպես հրաժեշտ տվեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը ղեկավարելու է նոր Ազգային ժողովը:
Ըստ նրա՝ հաշվետու լինելու դեռ բազմաթիվ առիթներ կլինեն. «Հույս ունեմ, որ իսկապես պատվով կատարել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները»:
Միրզոյանի կարծիքով՝ տխրելու առիթ չկա, որովհետև իրենց անցնում են շատ պատվաբեր աշխատանքի՝ ԱԺ պատգամավորի:
«Դուք չեք տխրում, մենք ենք տխրում»,- կատակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: