Բաժիններ՝

Սիրիայում բրիտանացի հինգ զինվորական է զոհվել ահաբեկիչների գրոհի հետևանքով. Al-Watan

Սիրիայի արեւելքում ԱՄՆ-ի հովանու ներքո գործող միջազգային կոալիցայի կազմում կռվող բրիտանացի հինգ զինվորական է զոհվել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հետ մարտական բախման ընթացքում:

Այդ մասին հայտնել է Al-Watan թերթը: Ըստ նրա տեղեկատվության՝ ԻՊ-ի ելուզակախմբերն օգտվել են ավազամրրիկից՝ հակագրոհելու «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» արաբա-քրդական կազմավորումների դիրքերի վրա, որոնց մարտական աջակցություն էին ցուցաբերում բրիտանացի զինվորականները: Մարտը տեղի է ունեցել Էշ Շաֆաա բնակավայրի շրջանում: Մի քանի բրիիտանացիներ վերքեր են ստացել եւ տեղափոխվել Հասեկա քաղաքի հոսպիտալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031