Տուսկը Չինաստանին հորդորել է ազատել ձերբակալված կանադացիներին
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել ազատ արձակել Չինաստանում Կանադայի ձերբակալված քաղաքացիներ Մայքլ Քովրիգին և Մայքլ Սպեյվորին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եվրամիությունը կոչ է անում ազատ արձակել Չինաստանում պահվող կանադացիներին»,- գրել է Տուսկը թվիթերյան միկրոբլոգում այն բանից հետո, ինչ հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Կանադայի ու Չինաստանի հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, ինչ Վանկուվերում ԱՄՆ պահանջով ձերբակալվել էին չինական Huawei ընկերության հիմնադրի աղջիկն ու ֆինանսական հարցերով տնօրենը: Ի պատասխան՝ Չինաստանի իշխանությունները Կանադայի դեսպանությանը հայտնել էին, որ հետաքննություն են սկսել երկու կանադացիների`Մայքլ Քովրիգի և Մայքլ Սպեյվորի դեմ, ովքեր մեղադրվում են ազգային անվտանգությունը խաթարելու մեջ:
ԱՄՆ-ն պահանջում է արտահանձնել Huawei-ի հիմնադրի դստերը, ում ամերիկյան իշխանությունները կասկածում են Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտելու մեջ:
Չինաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ինչպես Կանադային, այնպես էլ ԱՄՆ-ին: