Տառերի պուրակից դեպի Միրաք տանող ճանապարհահատվածը դժվարանցանելի է. Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Ախուրյանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Ապարանի տարածաշրջանի Տառերի պուրակից դեպի Միրաք տանող ճանապարհահատվածը բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է:
Արագածի ավտոճանապարհներին, Արթիկի-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է:
Թալին-Մաստարա-Ախուրյան, Կապան-Քաջարան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն