Մակրոնի վարկանիշը տարեսկզբին աճել է 5 տոկոսով. հարցում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության հավանության վարկանիշը 2019 թվականի սկզբին աճել է 5 տոկոսով: Այդ մասին վկայում են Ifop սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հունվարի 9-ին հրապարակել է L՚OBS հանդեսը:
Կատարված ուսումնասիրության համաձայն, ֆրանսիական պետության ղեկավարի հավանության վարկանիշը հունվարի սկզբին կազմել է 28 տոկոս: Երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշն աճել է 7 տոկոսով՝ կազմելով 33 տոկոս: Դեկտեմբերի սկզբին ֆրանսիացիների միայն 23 տոկոսն էր պաշտպանում Մակրոնին եւ 26 տոկոսը՝ Ֆիլիպին:
Ինչպես հետեւում է հարցման արդյունքներից, նախագահի նկատմամբ վստահության մակարդակը 65 եւ ավելի բարձր տարիքի քաղաքացիների շրջանում աճել Է 8 տոկոսով՝ մինչեւ 34 տոկոս, աշխատավորների շրջանում նույնպես 8 տոկոսով՝ կազմելով 20 տոկոս: Սակայն հարցվածների միայն 6 տոկոսն է լիովին հավանություն տալիս նրա գործողություններին:
Հավելենք, որ հարցումն առցանց անցկացվել է հունվարի 3-4-ին. դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 1014 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: