Բաժիններ՝

«Պարոն Թրա՛մփ, ահա ձեր աղբը». Կոնգրեսականներն Սպիտակ տան մոտ աղբ են բերել զբոսայգիներից, որոնց մաքրումը չեն ֆինանսավորում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկու անդամներ Դոնալդ Թրամփի նստավայրի մոտ աղբ են բերել ազգային զբոսայգիներից, որոնք չեն մաքրում ֆեդերալ կառավարության աշխատանքի դադարեցման կապակցությամբ ֆինանսավորման բացակայության պատճառով, դադարեցում, որն, իր հերթին, դարձել է Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման շուրջը նախագահի եւ դեմոկրատ օրենսդիրների տարաձայնությունների հետեւանքը:

Ինչպես հայտնել է The Hill թերթը, Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատ կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը եւ Ջարեդ Հաֆմանը որոշել են այդ կերպ արտահայտել իրենց վրդովմունքն ԱՄՆ-ի ղեկավարի դիրքորոշումից: Օրենսդիրներն Սպիտակ տան գլխավոր մուտքի մոտ են բերել աղբարկղներ, որոնց վրա գրված էր «Թրամփի աղբը»:

Կոնգրեսականների խոսքով՝ իրենք այդ թափոններն անցյալ շաբաթ հավաքել են Կալիֆոռնիայի ազգային զբոսայգիներից մեկում, որի մաքրմամբ պետք է զբաղվի ԱՄՆ-ի Ազգային զբոսայգիների ծառայությունը: Վերջինիս աշխատանքը դադարեցված է ֆինանսավորման բացակայության պատճառով:

«Պարոն Թրա՛մփ, ահա ձեր աղբը,- ասել է Սփեյերը:- Մենք կատարել ենք Ազգային զբոսայգիների ծառայության ձեր որոշ աշխատակիցների աշխատանքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս