Ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ
Պաշտպանության նախարարի հրամանով այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ: Պաշտպանության նախարարության հավաքակայանում այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը:
Նա նշեց, որ այդ բջջային հեռախոսները պետք է չունենան տեսա և լուսանկարահանման ու համացանց մուտք գործելու հնարավորություն:
«Մեծամասնությունն արդեն ունի նման բջջային հեռախոսներ»,- ասաց Դավթյանը։
Հարցին, թե ինչպիսի վերահսկողական մեխանիզմներ են գործելու, որպեսզի բջջային հեռախոսն իսկապես համապատասխանի օրենքի պահանջներին, նա պատասխանեց.
«Այս հարցում վերահսկողությունն իրականացնելու է զորամասերի հրամանատարական կազմը»,- նշեց նա: