Բաժիններ՝

Աթենքում ձյուն է տեղացել, փակվել են դպրոցները

Հունաստանում ձյուն է տեղացել, լույս հունվարի 8-ի գիշերը ձնատեղում է եղել Աթենքում, եղանակի պատճառով փակվել են դպրոցները Ատտիկա մայրաքաղաքային տարածաշրջանի շրջանների մեծ մասում։ Հունաստանում տեղումնառատ եղանակ է հաստատվել դեկտեմբերի վերջին, ձյուն է տեղացել երկրի հյուսիսում եւ կենտրոնական մասում, մի քանի շրջաններում գրանցվել են տեղատարափներ: Անբարենպաստ եղանակի զոհ է դարձել արդեն երեք մարդ: Օդերեւութաբանները նշում են, որ ցուրտ եղանակը կպահպանվի մինչեւ հունվարի 10-ը:

Վերջին 24 ժամվա ընթացքում «Տելեմախ» ցիկլոնը ցուրտ ու ձնատեղում է բերել Աթենք: Գիշերը մի քանի սանտիմետր ձյուն է տեղացել: Հունաստանի մայրաքաղաքում ձյունը հազվադեպ երեւույթ է, սովորաբար այն հալչում է մի քանի ժամում: Ամեն անգամ ձնատեղումը մեծ խնդիրներ է ստեղծում: Ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու համար ոստիկանությունը փակվել է երթեւեկությունը մի քանի ավտոմայրուղիներում:

Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը հայտնել Է, որ համապատասխան պետական մարմիններին, երկրի տարածաշրջաններին ու մունիցիպալիտետներին ծանուցել է արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու անհրաժեշտության մասին: Ատտիկայում ցրտի ու ձնատեղման պատճառով հունվարի 8-ին դպրոցները փակ կլինեն շրջանների մեծ մասում:

Հունական դպրոցները հարմարեցված չեն ցուրտ եղանակի պայմաններում աշխատելուն: Այն շրջանների ցուցակը, որտեղ դպրոցականներին հարկ կլինի մնալ տանը, հրապարակում են Ատտիկայի իշխանությունները եւ մունիցիպալիտետները: Աթենքում բացվել են ջեռուցվող հարկաբաժիններ, որտեղ ցրտից կարող են պաշտպանվել անտունները եւ նրանք, ովքեր վառելիքի փող չունեն տները ջեռուցելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս