Բաժիններ՝

«Սիրիայից զորքերի դուրսբերումը ԱՄՆ-ի մարտավարության փոփոխումն է ԻՊ-ի և Իրանի դեմ պայքարում». Փոմպեո

Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը նշանակում է, որ Վաշինգտոնը փոխում է մարտավարությունն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ինչպես նաեւ Իրանին հակազդելու հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունվարի 7-ին:

Ինչպես պարզաբանել է նա, Մերձավոր Արեւելքի երկրներ առաջիկա ուղեւորության ընթացքում ինքը դաշնակիցներին եւ գործընկերներին կհավաստիացնի, որ ԱՄՆ-ի ռազմավարությունը չի փոխվել:

«Ոչ մի կարգի փոփոխություններ չկան այն բանում, ինչ վերաբերում է ամբողջ աշխարհում խալիֆաթին կամ ԻՊ-ին պարտության մատնելու մեր տրամադրվածությանը, չի փոխվել մեր մարտավարությունը Իրանին հակազդելու հարցում»,- նշել է նա: Ինչպես հավելել է Փոմպեոն, ԱՄՆ-ը «առաջվա պես նպատակամիտված է այն բանին, որ վերջ դնի Իրանի թշնամական ազդեցությանը»:

ԱՄՆ-ը, մասնավորապես, «կշարունակի ամրապնդել սերտ կապերը» տարածաշրջանում նշված նպատակները կատարելու համար:

Ավելի վաղ արտաքին քաղաքական գերատեսչությունը տարածել է տեղեկատվություն, որ Փոմպեոն հունվարի 8-ից մինչեւ 15-ը մերձավորարեւելյան շրջագայության թնթացքում կայցելի Բահրեյն, Եգիպտոս, Հորդանան, Կատար, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման եւ Սաուդյան Արաբիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս