Ռումինիայի ազգային ուղևորափոխադրողը նախատեսում է իրականացնել չվերթ Բուխարեստ-Երևան ուղղությամբ
Ռումինիայի «Tarom» ավիաընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է իրականացնել ծառայություն Բուխարեստ-Երևան ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Financial-news»-ին, ընկերությունը տեղեկացրել է, որ ուղիղ չվերթների իրականացմամբ ակնկալվում է երկու երկրների միջև զարգացնել եւ ընդլայնել առեւտրային եւ տնտեսական հարաբերությունները՝ ներառյալ զբոսաշրջությունը:
«Tarom»-ը Ռումինիայի ազգային փոխադրողն է, այն երկարամյա փորձ ունեցող խոշոր ընկերություն է: Ռումինիայի կառավարությունը ընկերությունում ունի 95 տոկոս բաժնեմաս: