Չինաստանի հանքավայրերից մեկում վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ
Չինաստանի արևելքում գտնվող ածխահանքում հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած վթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել «Յունդին» համայնքի իշխանությունները:
Նախաքննությունը դեռ չի պարզել, թե ինչն է հանգեցրել մարդկանց մահվան:
Հանքավայրում առայժմ միայն երեք մարդ է փրկվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Մյուս հանքափորների որոնումները շարունակվում են: