Բաժիններ՝

Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակից գրպանահատի են բերման ենթարկել

Ոստիկանության Արաբկիր բաժնում դեկտեմբերի 19-ին  մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկի հիվանդասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը:

Բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, որոնց պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում էլ տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Ռոստովի փողոցի բնակիչ Վիգեն Միքայելյանը:

Դեկտեմբերի 27-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, կասկածյալը Ֆրանսիայի հրպարակից բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Հանգամանքները պարզվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս