Արցախի Հանրապետության ոստիկանությունը զգուշացնում է
Հարգելի համերկրացիներ.
Նախատոնական, տոնական և հետտոնական օրերին հանրապետության ողջ տարածքում և մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտում առավել ակտիվանում է տրանսպորտային միջոցների շարժը և բանուկ հատվածներում որոշ դեպքերում առաջացնում խցանումներ։
Ճանապարհային ոստիկանությանը հրահանգված է անհանդուրժող գտնվել երթևեկության կանոնները խախտողների և հատկապես ոգելից խմիչքների ազդեցության տակ տրանսպորտային միջոցներ վարողների նկատմամբ։
Ձեր հանգիստը լիարժեք ապահովելու նպատակով ոստիկանության պետի կողմից հաստատված միջոցառումների պլանի համաձայն տոնական օրերին ոստիկանության ողջ անձնակազմը անցնելու է ուժեղացված ծառայության։
Առաջարկում ենք ըմբռնումով մոտենալ ոստիկանության ծառայողների ներկայացրած օրինական պահանջներին և նպաստել հասարակական կարգի և երթևեկության անվտանգության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում նաև ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, ավտոմեքենաների անվադողերը փոխարինել ձմեռային անվադողերով կամ անվաշղթաներով և ձյունածածկ ճանապարահատվածներում չգերազանցել արագությունը։
Արցախի ոստիկանություն