Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանն ավարտեց իր աշխատանքը Քութայիսում

Վրաստանի խորհրդարանն ավարտեց իր աշխատանքը Քութայիսում: Սահամանադրության նոր խմբագրվածքին համապատասխան, որն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 16-ին նոր նախագահի պաշտոնակալության օրը, բարձրագույն օրենսդիր մարմնի գտնվելու վայրը նշված չէ:

Հիմնական օրենքի նախորդ տարբերակում ամրագրված էր դրույթ, որին համապատասխան խորհրդարանը պետք է գտնվեր Քութայիսում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Դեկտեմբերի 27-ին կայացել է արտահերթ նստաշրջան, որը պատգամավորների համար դարձել է վերջին աշխատանքային օրը երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում:
Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը Քութայիս էր տեղափոխվել 2012 թվականին՝ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման շրջանում:

Այն ժամանակ դա պատճառաբանվել էր ոչ միայն մայրաքաղաքը, այլեւ տարածաշրջանները զարգացնելու ցանկությամբ: Հատուկ դրա համար քաղաքում կառուցվել է վիթխարի ֆուտուրիստական շենք: «Վրացական երազանք» կուսակցությունում նախկին իշխանությունների այդ որոշումը բազմիցս քննադատել են՝ խոստանալով պատգամավորներին վերադարձնել խորհրդային դարաշրջանի նախկին Կառավարական տուն, որը գտնվում է Ռուսթավելիի պողոտայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս