Բաժիններ՝

Apple-ի խոշորագույն կապալառուն կսկսի նոր iPhone-ներ հավաքել Հնդկաստանում. Reuters

Apple ընկերության խոշորագույն կապալառուն՝ Foxconn Technology Group-ը, Հնդկաստանում iPhone-ի ֆլագմանական մոդելների հավաքումը կսկսի 2019 թվականին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Գործակալության տվյալներով՝ Foxconn-ը 356 մլն դոլար է ներդնում Apple հեռախոսների հավաքման հզորություններում: Դրա համար կընդլայնվի Շրիփերամբուդուր (Թամիլնադի նահանգ) քաղաքի գործարանը, որտեղ կապալառուն արդեն հեռախոսներ Է արտադրում չինական Xiaomi ընկերության համար:

Այդ ընդլայնումը կարող էստեղծել մոտավորապես 25 հազար նոր աշխատատեղ, նշում է գործակալությունը: Ենթադրվում է, որ Շրիփերամբուդուրի գործարանում արտադրվելու են Apple հեռախոսների ամենաթանկ եւ ակտուալ մոդելները: Foxconn ընկերությունն էլեկտրոնիկայի խոշորագույն կոնտրակտային արտադրողն է աշխարհում, որը պատվերներ է կատարում աշխարհի առաջատար բրենդների համար:

Կենտրոնակայանը գտնվում է Թայվանում: 2010 թվականից ընկերությունը հավաքում եւ արտահանում է աշխարհում արտադրվող բոլոր Apple սմարթֆոնների կեսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս