Բաժիններ՝

Գողացված բանկային քարտով գումար է կանխիկացվել. Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2018թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ից մինչև 14:15-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում երթուղայիններից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու պայուսակից հափշտակել է «Այֆոն 4 Ս» տեսակի հեռախոսն իր պատյանով, որում եղել է բանկային քարտ՝ իր գաղտնաբառով: Նույն օրը գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման գործարք՝ քաղաքացուն պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու և նրա մոտ այլ քաղաքացու բանկային քարտի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս