
Հայտնի է Մայր Աթոռում Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ նախատեսված արարողությունների ժամանակացույցը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի եւ Սուրբ ծննդյան առթիվ նախատեսված արարողությունների ժամանակացույցը:
Հունվարի 1-ին, ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում, կմատուցվի Սուրբ Պատարագ:
Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում հունվարի 5-ին, ժամը 17:30-ին նախատեսված է երեկոյան ժամերգություն և ճրագալույցի Ս. Պատարագ:
Հունվարի 6-ին, ժամը 10:30-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կմատուցվի Հայրապետական Պատարագ, և կլինի Ջրօրհնեքի կարգ:
Հունվարի 7-ին, ժամը 10:30-ին Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում, նախատեսված է Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ: