![](/banners/BeFunky-design.jpg)
Գերմանիայում սուրբծննդյան նվերներից դժգոհ տղան ոստիկանություն է կանչել
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/959539.jpg)
Գերմանիայի Ցետել քաղաքից 9-ամյա մի տղա ոստիկանություն է կանչել այն բանից հետո, ինչ նրան դուր չեն եկել Սուրբ Ծնունդի նվերները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանները եկել են տուն, որտեղ նրանց սպասելիս է եղել զայրացած տղան: Նրանք պարզել են, որ տոնածառի տակ դրված նվերներից և ոչ մեկը տղայի ցանկալի ցուցակում չի եղել: Որպեսզի հարթեն երեխայի և նրա ընտանիքի միջև առաջացած վեճը, ոստիկանները բացատրել են տղային, որ Սանտա Կլաուսն իր պատկառելի տարիքի պատճառով կարող էր շփոթած լինել նվերները: