Մեկ օրում 2000 փախստական է վերադարձել Սիրիա
Անցած մեկ օրվա ընթացքում երկու հազար սիրիացիներ են վերադարձել հայրենիք: Դա հետեւում է Փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի հրապարակված լրատվական տեղեկագրի տվյալներից:
«Անցած օրն օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 2 000 փախստական, այդ թվում՝ Լիբանանից «Ջեյդեթ Յաբուս», «Թել Քալահ» անցակետերով՝ 1134 մարդ (340 կին, 579 երեխա), Հորդանանից «Նասիբ» անցակետով՝ 866 մարդ (260 կին, 442 երեխա)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից օտարերկրյա պետությունների տարածքից վերադարձել է 76 հազար 948 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: