Բաժիններ՝

Կարապի լճի սահադաշտն արդեն բաց է

Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաներն ազդարարել են Կարապի լճի սահադաշտի 14-րդ տարեշրջանի մեկնարկը:

Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար սահադաշտը կաշխատի ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 15:30-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման:

Սահելու մեկ ժամվա արժեքն անփոփոխ է. սեփական չմուշկներով՝ 500 դրամ, չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Սկսնակներին այստեղ կօգնեն արդեն հմուտ մարզիկները:

Սառցե շնչով, բայց ջերմացնող ռիթմերով երեկոն եզրափակվեց մարզադպրոցի հոկեյի թիմի ցուցադրական ելույթով:

Կարապի լճի սահադաշտը կգործի մինչև 2019 թվականի մարտի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս