Բաժիններ՝

Վրաստանում շաբաթվա ընթացքում երկրորդ մարդն է մահացել «խոզագրիպից»

Վրաստանում գրանցվել է ընթացիկ տարեշրջանում A խմբի (H1N1) վիրուսով հիվանդությունից մահվան երկրորդ դեպքը, հիվանդություն, որը հայտնի է որպես «խոզագրիպ»: Այդ մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները:

Նրանց տեղեկատվությամբ, Քութայիսում մահացել է 30 տարեկան հղի կին, որը հիվանդանոց էր տեղափոխվել ծանր վիճակում: ԶԼՄ-ները նշել են, որ բժիշկներին հաջողվել է փրկել երեխային, հղիության 38-րդ շաբաթում գտնվող կնոջը կեսարյան հատում են արել: Հաղորդվում Է, որ նորածնի վիճակը բավարար է:

Նախօրյակին հայտնի էր դարձել, որ անցյալ շաբաթ Բաթումում «խոզագրիպից» մահացել է 53-ամյա մի կին: Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն դեկտեմբերի 24-ին լրագրողներին հայտարարել է, որ երկրում գրիպի վիրուսով հիվանդանալու դեպքերի թիվը վերջին ժամանակներս ավելացել է, սակայն համաճարակի սպառնալիք դեռեւս չկա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս