Կոնգոյի ԴՀ-ում առնվազն 50 մարդ է զոհվել ավտոբուսի և բեռնատարի բախումից
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւմուտքում առնվազն 50 մարդ է զոհվել ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Okapi ռադիոկայանը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին Կիսանտու քաղաքի (Կենտրոնական Կոնգոյի նահանգ) Mbuela Lodge հյուրանոցի մերձակայքում: Նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը դարձել է վարորդների կողմից արագության վերազանցումը:
Տեղական վարչակազմում նշում են, որ վթարի զոհերի թվաքանակը կարող է աճել՝ նկատի առնելով ծանր վիրավորների մեծ թիվը, հաղորդել էՌԻԱ Նովոստին: