Աֆղանստանում վերացրել են «Հաքանիի ցանց» խմբավորման պարագլուխներից մեկին
Աֆղանստանի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Հաքանիի ցանց» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը:
«Սայֆուլլան, որը պատասխանատու էր «Հաքանիի ցանց» ահաբեկչական խմբավորման ռազմական գործողությունների եւ լոգիստիկայի համար, վեց այլ զինյալների հետ սպանվել է ռազմաօդային ուժերի հասցրած հարվածից»,- հայտնել է ներքին գործերի նախարարությունը Facebook-ի իր էջում:
Նշվում է, որ զինյալները դեկտեմբերի 24-ին ոչնչացվել են Աֆղանստանի հարավ-արեւելքի Պակտիկա նահանգում: «Հաքանիի ցանցն» ԱՄՆ-ում ահաբեկչական է հայտարարվել 2012 թվականին ամերիկացի զինվորականների եւ Աֆղանստանի կառավարական օբյեկտների վրա հարձակումների կապակցությամբ:
Այսպես, խմբավորման զինյալները 2012 թվականին գրոհել են Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան վրա: «Հաքանիի ցանցը» սերտ կապեր է պահպանում մյուս ահաբեկչական կազմակերպությունների՝ «Թալիբան» շարժման եւ «Ալ Քաիդա»-ի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: