Ամանորյա տոների տհաճ հետևանքը՝ ըստ գիտնականների

Ավելորդ կիլոգրամները, որոնք հավաքվում են ամանորյա եւ սուրբծննդյան խրախճանքների ընթացքում, հետագա ամիսներին չեն անհետանում եւ մարդու հետ են մնում ամբողջ տարվա ընթացքում: Այս եզրակացությանն են հանգել RAND առողջապահական բյուրոյի վերլուծաբանները։

«Մենք պարզել ենք, որ ավելորդ քաշ հավաքելու երկարատեւ միտումները կապված են ամանորյա եւ սուրբծննդյան դասական ավանդույթների հետ: Գովազդը մարդկանց դրդում է գնել վնասակար ուտելիք, եւ մարդիկ հաճախ չափից ավելի են ուտում տոնական կերուխումների ժամանակ: Հունվարյան քաղցաբուժություններն ու մրգա-բանջարեղենային սննդակարգերը դա չեն շտկի»,- հայտարարել է RAND-ի առաջատար տնտեսագետ Ռոլանդ Շտուրմը:

«Եթե մենք ցանկանում ենք իրոք ակտիվորեն պայքարել ճարպակալման համաշխարհային համաճարակի դեմ, պետք է ավելի ուշադրությամբ հետեւենք մեր սննդակարգին տոների ժամանակ, եւ չեզոքացնենք այն բոլոր ազդանշանները, որոնք մեզ ստիպում են չափից ավելի ուտել»,- ընդգծել է գիտնականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս